Խոսրով Հարությունյան. Սարկոզիի այցը միտված է պահպանելու ու ամրապնդելու Ֆրանսիայի ազդեցությունը տարածաշրջանում

Խոսրով Հարությունյան. Սարկոզիի այցը միտված է պահպանելու ու ամրապնդելու Ֆրանսիայի ազդեցությունը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը այսօր լրագրոների համար մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը տարածաշրջան: Ըստ նրա, այցը հետապնդում է հետևյալ նպատակները՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական համագործակցության քննարկում, Ֆրանսիայի ազդեցության պահապնում ու խորցաում տարածաշրջանում: Որպես երրորդ նպատակ Խոսրով Հարությունյանը նշեց, որ Սարկոզիի այցի ժամանակ կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը:

«Սարկոզիի օրակարգում չի կարող չընդգրկվել Ղարաբաղի հարցի քննարկումը Հայաստանում ու Ադրբեջանում և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրը՝ Վրաստանում»,-ասել է նա: Խոսրով Հարությունյանը նշել է նաև, որ Ֆրանսիան ամենաազդեցիկ քաղաքական ուժն է Եվրամիությունում:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---