ՀԱԿ-ը գործում է ոչ թե իշխանությունների, այլ մյուս ընդդիմադիրների դեմ, գտնում է Խոսրով Հարությունյանը

ՀԱԿ-ը գործում է ոչ թե իշխանությունների, այլ մյուս ընդդիմադիրների դեմ, գտնում է Խոսրով Հարությունյանը

PanARMENIAN.Net - Իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսությունն առաջին հերթին ձեռնտու է հենց ՀԱԿ-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ի գործողություններն այժմ ուղղված են ոչ այնքան իշխանությունների, որքան ընդդիմադիր ուժերի դեմ, Կոնգրեսը փորձում է ապացուցել, որ միակ ընդդիմադիր ուժն է Հայաստանում: Հարությունյանը հավելել է նաև, որ չնայած ՀԱԿ-ի հայտարարություններին ու արտահերթ ընտրությունների պահանջին, Կոնգրեսը պատրաստվում է հերթական ընտրություններին և ցանկանում է մոտենալ այդ օրվան նվազագույն կորուստներով: Նա նշել է, որ արդեն իսկ նկատվում է ՀԱԿ կողմնակիցների նվազման միտում: «Երկխոսությունը ՀԱԿ-ի համար դեմքը պահպանելու միակ միջոցն է»,-ասել է նա: Ընդ որում, Հարությունյանը նշել է, որ հանգիստ է վերաբերվում վրանային ճամբարն, և հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քաղաքական պայքարում պետք է նման հնարավորություն ունենա: Հարությունյանը նաև նշել է, որ երկխոսության մեջ պետք է շահագրգռված լինի նաև հանրությունը:

Ըստ նրա, երկխոսությունը կարող է նոր ավանդույթ ձևավորել մեզանում, ընդդիմության նոր կերպար ստեղծել, որը ոչ միայն փնովում է իշխանություններին, այլ նաև փորձում է կառուցողական առաջարկություններով ազդել քաղաքական գործընթացների վրա»:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց հավաքվածներին, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր: Այժմ ՀԱԿ-ը վրաններ է խփել Ազատության հրապարակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---