6 հոկտեմբերի 2011 - 14:46 AMT
Հայաստանում փորձելու են հասկանալ իրավական և հոգեբանական դաշտերի հատման կետերը

Հայաստանի ամերիկայն համալսարանի Իրավաբանության ամբիոնը, Միջազգային բանտային ռեֆորմ կազմակերպությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան 2011 թվականի նոյեմբերի 4-6 Երևանում կազմակերպում են «Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն է քննարկել հո¬գե-բանության, իրավունքի և այլ հասարակական գիտու¬թյունների փոխ¬կապակցությունը և դերը իրավախախտների ռեաբիլիտացիայի, անչա¬փահաս¬ների գործերով ար¬դա¬րա¬դատության հարցերում և այլ ոլորտներում:

Այս կոնֆերանսի քննարկման կենտրոնում են լինելու հոգեբանության և իրավունքի հատման կետերը, սոցիալական վարքի իրավականասպեկտները, դևիանտ վարքի հիմնախնդիրը գիտության տարբեր բնագավառներում, իրավաբանական հոգեբանության նորագույնուղղու¬թյուն¬ների զարգացումը, հանցավորության կանխարգելումը, իրավական համակարգի և մարդու իրավունքների հոգե-սոցիալականհիմքերը, հոգեբանության տարբեր բնագավառների հետազո¬տու-թյունների արդյունքների ներդրման հեռանկարները իրա¬վաբանական պրակտիկայում:

Կոնֆերասի երկրորդ օրը նվիրվելու է երեխաների արդարադատության հիմնախնդիրներին: Այս թեմայի շրջանակներում լինելու են հետևյալ հատուկ սեկցիաները` Անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային ստանդարտները /չափանիշները/, տարածաշրջանում անչափահասների արդարադատության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, լավագույն պրակտիկան, քաղաքականությունը և նորարարությունները, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը, տարածաշրջանային զարգացումներ, անչափահաս իրավախախտների վերականգնումը, իրավական և հոգեբանական հայեցակարգերը:

Կազմակերպվելու են նաև սեմինարներ անգլիալեզու ակադեմիական գրագրության վերաբերյալ: Այս սեմինարները նախատեսված են հատկապես երիտասարդ գիտնականների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հրատարակել իրենց աշխատանքները միջազգային գրախոսվող ամսագրերում:

Կոնֆերասին մասնակցելու են գիտականներ և պարկտիկ աշխատողներ տարբեր երկրներից: Հրավիրված են նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կառավության ներկայացուցիչներ։

Ելակետային ելույթի համար հարվիրվել է Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության Ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիխ Լոզելը: