6 հոկտեմբերի 2011 - 15:35 AMT
«Հայֆեստ»-ի ղեկավարը ունենալու է իր սեփական նախագիծը Պերմի փառատոնում

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը 2012 թ-ից Պերմի «Սպիտակ գիշերները Պերմում» փառատոնի շրջանակներում կազմակերպելու է իր սեփական նախագիծը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՌԴ Պերմի երկրամասի ղեկավարի տեղակալ Բորիս Միլգրամը: Նա նաև նշեց, որ այն լինելու է փոքրիկ փառատոն մեծ փառատոնի մեջ: Միլգրամի խոսքով դեռ առայժմ որոշված չէ թե ինչ անուն է կրելու փառատոնը, բայց շեշտեց, որ այն լինելու է փողոցային թատրոնների ու կրկեսների թատրոն:

«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնի շրրջանակներում Պերմի երկրամասից Հայաստան է եկել պատվիրակություն, որի կազմում է Բորիս Միլգրամը, Պերմի կառավարության «Մշակույթի նորարարության և քաղաքային միջավայրի ստեղծման » նախագծի տնօրեն Վերոնիկա Վայսմանը:

Այս տարի հունիսին փառատոնում Հայաստանը «Մեծ Կովկասի օրերը Պերմում» շարքի շրջանակներում ներկայացրել են Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը իր «Ակ-Ակ» ներկայացմամբ, «Միհր» թատրոնը հանդիսատեսի դատին նրկայացրել է «Գույներ» և «Սև ամրոց» ներկայացումները: Համերգային մասը ապահովել են «Art Voices» ջազային սեքստետը: Ֆիլմերի բաժնում Հայաստանից ներկայացվել էին «Խճճված զուգահեռներ», «Վերջին լարախաղացը», «Բաց երկնքի տակ» և «Աշնան արևը» ֆիլմերը: Կովկասը ներկայացրել են Ինգուշեթիան, Ադրբեջանը, Դաղստանը, Իրանը և Հյուսիսային Օսեթիան: