6 հոկտեմբերի 2011 - 15:36 AMT
Վիկ Դարչինյանի և Անսելմո Մորենոյի մենամարտը կկայանա Լոս Անջելեսում

IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA վարկածով տիտղոսակիր Անսելմո Մորենոյի (Պանամա) միջև մենամարտը կայանալու է դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում:

Մենամարտին խաղարկվելու է WBA վարկածով գոտին, որը պատկանում է Մորենոյին:

Հնարավոր է, որ այդ մենամարտը տեղի ունենա բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը դառնալու է թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի խաղ-ռևանշը այդ տիտղոսի նախկին տեր Ջոզեֆ Ագբեկոյի դեմ: