Արցախում քննարկել են հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքը

Արցախում քննարկել են հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և համապատասխան կառույցների պատասխանատուներ:

Նախագահը կարևորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարևոր բաղադրամասերից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---