Յուրի Ջորկայեֆը հուսով է, որ Հայաստանը հաղթանակ կտանի Մակեդոնիայի նկատմամբ

Յուրի Ջորկայեֆը հուսով է, որ Հայաստանը հաղթանակ կտանի Մակեդոնիայի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի հետ միասին Հայաստան է ժամանել նաև հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը: «Զվարթնոցի» միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆուտբոլիստը Հայաստանում է արդեն չորրորդ անգամ: «Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ Հայաստանում եմ: Ես անմիջապես ընդունեցի Սարկոզիի` Հայաստանում նրան ուղեկցելու առաջարկը»,- ասել է Հայաստանի պատվավոր քաղաքացին:

Խոսելով Սարկոզիի այցի մասին Երևան` Ջորկայեֆը հույս է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա: «Այս այցը բարեկամական նշան է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև հանդիպմանը, Յուրի Ջորկայեֆը հուս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի:

2006 թվականին Ջորկայեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ միասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---