Սեյրան Օհանյանն իր ադրբեջանցի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է շփման գծում միջադեպերին

Սեյրան Օհանյանն իր ադրբեջանցի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է շփման գծում միջադեպերին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում, որտեղ նա մասնակցել է ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործողություններում ավանդ ներդնող գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին, հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանն իր ադրբեջանցի պաշտոնակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---