7 հոկտեմբերի 2011 - 11:12 AMT
Անի Ամիրաղյանը դուրս է մնացել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթի թենիսի մրցաշարից

Հայաստանի թենիսի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը դուրս է մնացել Futures դասի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթի թենիսի մրցաշարից, որի մրցանակային ֆոնդը կազմում է 25 հազար դոլար:Հայ թենիսիստը քառորդ եզրափակչում հանդիպել է մրցաշարի երկրորդ համար Ջուլիա Կոենի (ԱՄՆ) հետ: Ամիրաղյանն առաջին սեթում զիջել է 5:7 հաշվով, բայց երկրորդի ժամանակ հաղթել է 6:1 հաշվով, սակայն երրորդ սեթում պարտվել է 1:6 հաշվով և լքել մրցաշարը:

Հոկտեմբերի 7-ին կայանալու են զուգախաղերի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Հոկտեմբերի 8-ին Երևանի ժամանակով 16:30-ին սկսվելու են եզրափակիչ խաղերը:

Այդ մրցաշարից հետո հոկտեմբերի 10-16-ը թենիսիստուհին մասնակցելու է «Play City Cup» երևանյան մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 10 հազար դոլար: