7 հոկտեմբերի 2011 - 12:38 AMT
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Թուրքիայում կմասնակցի համաշխարհային օլիմպիադային

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 1-ը կմասնակցի Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացվելիք մինչեւ 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադային:

Մեր թիմի կազմում հանդես կգան միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյանը, Զոհրակ Ապրեսյանը (մարզիչ` Արսեն Եղիազարյան), հայտնում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկու անգամ (1998 եւ 2010 թթ.) Թուրքիայում հաղթել է Մ16 համաշխարհային օլիմպիադայում: 2010թ. հաղթողների թվում էին նաև Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: