7 հոկտեմբերի 2011 - 13:42 AMT
Ճապոնիայի բաց առաջնության երրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Էնդի Մարեյի հետ

Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է խորվաթ Իվան Դոդիգի հետ: Նալբանդյանը կարողացել է երկրորդ հաղթանակը տանել երկու սեթերում 7:6 և 6:2 հաշվով:

Նալբանդյանը դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ խաղալու է աշխարհի 4-րդ ռակետ Էնդի Մարեյի (Անգլիա) հետ: Թենիսիստները հանդիպել են 5 անգամ, և Մարեյը 3:2 հաշվով առաջատար է:

Այդ մրցաշարից հետո Նալբանդյանը հանդես է գալու St. Petersburg Open մրցաշարում, որին մասնակցելու համար ստացել է wild card: Մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 22-30-ին Սանկտ Պետերբուրգում:

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ առաջին անգամ հանդես գալու St. Petersburg Open մրցաշարում: Պետերբուրգում հանդես են եկել աշխարհի լավագույն թենիսիստները, ուստի ես շատ երջանիկ եմ: Ինձ նաև շատերն ասել են, որ Պետերբուրգը հեքիաթային քաղաք է, ուստի ես անհամբերությամբ սպասում եմ այդ ուղևորությանը»,- արգենտինահայ թենիսիստի խոսքերը մեջբերում է gotennis.ru-ն