Արման Մելիքյան. ՀԱԿ-ն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը

Արման Մելիքյան. ՀԱԿ-ն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն անցել է իր քաղաքական ակտիվության գագաթնակետը և չի կարող հավաքել կողմնակիցների մեծ զանգված: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արմեն Մելիքյանը: Նա նշել է, որ նկատվում է ՀԱԿ կողմնակիցների քանակի նվազում, և կոնգրեսը լքում են մարդի, ովքեր մոտ էին Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան համարում էին երկրի միակ փրկիչը:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր, հետո նոր որոշում կկայացվի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---