7 հոկտեմբերի 2011 - 15:25 AMT
Արման Մելիքյանն անհավանական է համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն

ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանն անհավանական է համարում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Նրա վերադարձին ոչ ոք չի սպասում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Մելիքյանը նշել է, որ Քոչարյանը բավական ռեսուրսներ ունի ներքաղաքական կյանքի վրա ազդելու համար, սակայն ուժեղ ճնշման դեպքում դա կարող է նրա համար հանգեցնել լուրջ հետևանքների:

Մելիքյանը նշել է, որ Քոչարյանի թեկնածության առաջադրումը նախկին նախագահին սպառնում է լուրջ հետևանքներով, և չի հանգեցնի ընտրություններում նրա հաղթանակին:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր վերադարձի համար անհրաժեշտ է երեք պայմանի առկայություն. Հայաստանի տնտեսության մեջ զգալի բարելավման բացակայություն և որպես հետևանք` արտագաղթ, տարբեր սոցիալական խավերի կողմից նրա վերադառնալու պահանջարկ, ներքին համոզվածություն այն բանում, որ նա կարող է արմատապես փոխել իրավիճակը: