Սիրիայի նախագահը պնդում է, որ Թուրքիան զենք է առաքում ապստամբներին

Սիրիայի նախագահը պնդում է, որ Թուրքիան զենք է առաքում ապստամբներին

PanARMENIAN.Net - Թուրքիան զենք է առաքում ապստամբներին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմադիր Ժովովրդա-հանրապետական կուսակցության նախագահի օգնական Ֆարուկ Լոգօղլուի հետ հանդիպմանը, ուրբաթ օրը հաղորդել է Cumhuriyet-ը: Ասադը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ու Սիրիայի համագործակցությանը, և որ Թուրքիան վերջերս հանդես է գալիս որպես Վաշինգտոնի շահերի ներկայացուցիչ: Ըստ նրա, Թուրքիան, որը 30 տարի է չի փոխել իր Սահմանադրությունը, պահանջում է Սիրիայից լայնածավալ բարեփոխումներ անցկացնել 3 ամսում: «Թուրքիան սատարում է Սիրիայի «Մահմեդական եղբայրներին», որոնք սպառնալիք են աշխարհիկ կառավարման համար»,-ասել է Ասադը:

Նա նաև հավելել է, որ «Մահմեդական եղբայրները» Սիրիայի համար նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպես ՔԱԿ-ը Թուրքիայի համար:

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13 զորավարժություններ են անցկացնում է Սիրաիյին սահմանակից Հաթայ բնակավայրում՝ մասնակցում է 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա:

Զորվարաժությունների շրջանակներում Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Հաթայում սիրիացի փախստականների ճամբար: Ակնկալվում է, որ այնտեղ Էրդողանը լուրջ հայտարարություններ կանի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայի կողմից սահմանի մոտ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---