7 հոկտեմբերի 2011 - 16:19 AMT
Երևանի կամերային թատրոնը մասնակցելու է Լոս Անջելեսի թատերական փառատոնին

Երևանի կամերային թատրոնը մասնակցելու է Լոս Անջելեսի միջազգային թատերական փառատոնում: Փառատոնը բացվելու է հոկտեմբերի 9-ին: Փառատոնում ներկայացվելու է «Կառավարական համերգ» և «Ի զեն» ներկայացումները:

Այս տարի լրանում է Կամերային թատրոնի 30-ամյակը: Այս տարիների ընթացքում թատրոնը ունեցել է ավելի քան 1000 ներկայացումներ, 500 հազար հանդիսատես ողջ աշխարհում: Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը: