12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը

Երկար սպասված հոկտեմբերի 7. Բուքմեքերները Հայաստանի հավաքականին ֆավորիտ են համարում Մակեդոնիայի հետ խաղում

Երկար սպասված հոկտեմբերի 7. Բուքմեքերները Հայաստանի հավաքականին ֆավորիտ են համարում Մակեդոնիայի հետ խաղում

PanARMENIAN.Net - Վերջապես եկավ հոկտեմբերի 7-ը, Երևանի ժամանակով 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կհանդիպեն Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականները: Խաղից դեռ շատ առաջ բոլոր տոմսերը վաճառված էին, և 15 հազար տեղ ունեցող մարզադաշտը լիքը կլինի:

Իսկ այն բոլոր երկրպագուները, որոնք չեն հասցրել տոմսեր ձեռք բերել, կկարողանան խաղին հետևել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի միջոցով: Խաղը նաև կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաալիքով, ինչպես նաև «Ռոսիա-2» հեռուստաալիքով: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով խաղին կարելի է հետևել watchliveonline.co, uk timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում:

Բոլոր խոշոր բուքմեքերական ընկերությունները հավատում են Հայաստանի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 1,62-1,70 սահմաններում, Մակեդոնիայի հաղթանակինը՝ 5,20- 5,70, իսկ ոչ ոքին՝ 3,40-3,80 սահմանում:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---