Տասը հայկական ընկերություններ կմասնկցեն «ANUGA 2011» սննդի և խմիչքների ցուցահանդեսին գերմանական Քյոլնում 7 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կազմակերպում են «ANUGA 2011» սննդի և խմիչքների մասնագիտացված համաշխարհային ցուցահանդեսը հոկտեմբերի 8-ից 12-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում: Եվրոպայի ամենամեծ այս միջոցառմանը մասնակցում են ավելի քան 6500 ընկերություններ: Յուրաքանչյուր տարի սննդի ոլորտի շուրջ 150 000 մասնագետներ այցելում են ցուցահանդես: Ինչպես նշվում է ԶՀԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «ANUGA 2011» ցուցահանդեսի միասնական տաղավարում ներկայացված կլինեն 10 տեղական ընկերություններ` «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Հայասի Գրուպ» ՍՊԸ, «Թամարա ֆրութ» ՍՊԸ, «Սիս Նատուրալ», ՍՊԸ, «Եվրոթերմ» ՓԲԸ, «Արկոլադ», ՓԲԸ, «Մեգա Արարատ» և «Էկոգլոբ» ՍՊԸ: «Ցուցահանդեսին մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը և հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |