Թուրքիան նեղացել է Սարկոզիից Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար

Թուրքիան նեղացել է Սարկոզիից Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար

PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է պատասխանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությանը, որով նա կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհուրդ է տվել «ճանաչել սեփական գուղաթատիրական անցյալը, ուրիշներին խորհուրդ տալուց առաջ, և ասել, որ երկիրը պատրաստ է հաշտվել սեփական անցյալի հետ»:

«Այն երկրները, որոնք գուղաթատիրական անցյալ են ունեցել ու վերաբերվել են օտարերկրացիներին ինչպես երկրորդ կարգի մարդկանց, իրավունք չունեն նախատել Թուրքիային»,-ասել է Դավութօղլուն:

Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավական ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---