7 հոկտեմբերի 2011 - 17:52 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2011թ. հոկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,534,841ԱՄՆ դոլար 373.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,790,595 ԱՄՆ դոլար 375.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 376.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 375.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 56 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: