Ջոն Կյայեր. ԵՄ-ն ըստ հնարավորության պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ջոն Կյայեր. ԵՄ-ն ըստ հնարավորության պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ըստ հնարավորության պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է «Արևելյան գործընկերության» երկրների բաժնի ղեկավար Ջոն Կյայերը: Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ ԵՄ-ը ներգրավված չէ բանակցությունների գործընթացի մեջ: «Սակայն մենք պատմական փորձ ունենք, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: Եվ ԵՄ-ը պատրաստ է ըստ հնարավորության աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը»,- ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---