Վարդան Մինասյանը Մակեդոնիայի հետ խաղի մասին. Խաղի որակից դժգոհ եմ, սակայն, այսօր կարևորը արդյունքն էր

Վարդան Մինասյանը Մակեդոնիայի հետ խաղի մասին. Խաղի որակից դժգոհ եմ, սակայն, այսօր կարևորը արդյունքն էր

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հանդեպ 4:1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ նա ծանր խաղ էր ակնկալում և առաջին իսկ պահից լարվածություն կար և զգացվում էր, որ խաղը չի ստացվում:

"Խաղի որակից ես դժգոհ եմ, սակայն այսօր կարևորը արդյունքն էր: Առաջին խաղակեսում խաղն այն չէր, որին ես սովոր եմ: Երբ առաջին տեղում արդյունքն է, անհնար է խուսափել հուզմունքից, ես ինքս լարված էի",-ասել է Մինասյանը:

Ըստ Մինասյանի, Կառլեն Մկրտչյանը ինքը խնդրեց փոխարինել իրեն, քանի որ ցավ էր զգում: "Նա երկար չէր խաղացել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ֆուտբոլիստներն արագ վերականգնվեն Իռլանդիայի հետ խաղից առաջ: Սարկիսովը լավ հատկանիշներ ունի, հնարավոր է, որ որոշ խաղերում մենք երկու հարձակվողներով խաղանք",-ասել է մարզիչը:

Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները քարտեր չստացան ու խուսափեցին վնասվածքներից` "Մենք առաջին անգամ էինք խաղում նման կենտրոնական պաշտպանների հետ: Մենք դեռ շատ տեղ ունենք աշխատելու":

55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---