2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտում

PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտում: Բացի «Լուժնիկի»-ից, խաղերը կկայանան ևս մեկ մայրաքաղաքային հարթակում` կամ «Սպարտակի», կամ «Դինամոյի» մարզադաշտում: «Մենք որոշել ենք երկու մարզադաշտ տալ Մոսկվային, թեև այնտեղ հիմա երեքն են կառուցվում: Դինամոյի և սպարտակյան մարզադաշտերը. որն ավելի արագ կառուցվի, այն էլ խաղն ընդունելու իրավունք կստանա»,- ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոյի խոսքն է մեջբերում gazeta.ru-ն:

«Դինամոյի» մարզադաշտի վերակառուցումը, ինչպես սպասվում է, կավարտվի 2016 թվականից ոչ ուշ: Մինչդեռ «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունն ակնկալում է, որ կարմրասպիտակների` «զրոյից» կառուցվող մարզադաշտում առաջին հանդիպումը կկայանա արդեն 2014-ին:

Ինչ վերաբերում է մարզադաշտին Պոդմոսկովյեում, ապա, ինչպես հայտնել է Մուտկոն, այն սկզբնապես չէր ծրագրվում կառուցել ԱԱ համար, սակայն երկրամասը, միևնույն է, մասնակցելու է առաջնությանը. այնտեղ ապրելու և մարզվելու են մի քանի հավաքականների մարզիկներ: «Մենք որոշել ենք, որ Մոսկովյան երկրամասը կընդունի 2-ից 3 թիմ, իսկ խաղերը կկայանան Մոսկվայում»,- հայտնել է Մուտկոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---