8 հոկտեմբերի 2011 - 10:54 AMT
Հիասթափվելով Ռուսաստանից ղարաբաղյան հարցում՝ Ալիևը ուշադրությունը սևեռում է Ֆրանսիայի վրա

Որպես Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան կարևոր դեր է կատարում ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա բարձր է գնահատել այդ դերն ու հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահի անձնական ջանքերի շնորհիվ հակամարտությունն իր շուտափույթ լուծումը կստանա միջազգային նորմերին համաձայն:

Նա նշել է նաև ստատուս-կվոյի փոփոխման անհրաժեշտությունն՝ ընդգծելով, որ դրա համար լավ հնարավորություններ կան և «և ամենից շատ ստատուս-կվոյի փոփոխություն ցանկանում է Ադրբեջանը»: «Վստահ եմ, որ առաջիկայում լուրջ քայլեր կձեռնարկվեն, հակամարտությանը վերջ կդրվի և Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղություն ու համագործակցություն»,-ասել է Ալիևը: