8 հոկտեմբերի 2011 - 11:07 AMT
Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը «Մեծ սաղավարտի» մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանըշարունակում է ելույթները «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլում, որն անցնում է իսպանական Բիլբաոյում:

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցան 7-րդ տուրի խաղերը: Հայ շախմատիստի մրցակիցը Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) էր: Շախմատիստները ոչ ոքի խաղացին՝ վաստակելով մեկական միավոր:

Ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, զիջել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին (Իսպանի), իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) ոչ ոքի խաղացին:

Այդ տուրից հետո Արոնյանն ունի 8 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Չնայած պարտությանը, Իվանչուկն առաջին տեղում է 13 միավորով, իսկ երկրորդ տեղում է՝ Նակամուրան 8 միավորով:

8-րդ տուրում Արոնյանը կխաղա Նակամուրայի հետ, Իվանչուկը՝ Անանդի, Կարլսենը՝ Պոնսի: