Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Իռլանդիայի հետ հանդիպումը ամենադժվարն է լինելու այս ընտրական խմբում

Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Իռլանդիայի հետ հանդիպումը ամենադժվարն է լինելու այս ընտրական խմբում

PanARMENIAN.Net - «Մենք կարողացանք ցույց տալ մեր խաղը, դուրս էինք եկել դաշտ հանուն հաղթանակի և հասանք արդյունքի: Այս խաղում մենք խփեցինք այն գոլերը, որոնք չէինք իրացրել Մակեդոնիայի հետ առաջին հանդիպմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մակեդոնիային 4:1 հաշվով հաղթելուց հետո նշել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Մովսիսյանը, որը Մակեդոնիայի դեմ խաղում կատարել է 3 գոլային փոխանցում, խոստովանել է, որ բոլոր հայ ֆուտբոլիստները ունեին բարձր տրամադրություն, կարողացան հաղթահարել մեկնարկային լարվածությունը և տոնել խոշոր հաշվով հերթական հաղթանակը:

«Հիմա մենք բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Իռլանդիայի հետ կայանալիք խաղին: Մենք ունենք հիանալի թիմ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի Դուբլինում վաստակենք 3 միավոր. Կարծում եմ, այս ընտրական մրցաշարում մեզ համար դա ամենադժվար հանդիպումն է լինելու»,- խոստովանել է հարձակվողը:

Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են իրենց ողջ 90 րոպեների ընթացքում. «Ես զարմացած եմ, ստադիոնը լեփ-լեցուն էր, և այնքան լավ էր երկրպագում մեզ: Մենք զգում էինք բոլոր հայերի աջակցությունը, առանց որի դժվար կլիներ հաղթել»:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական В խմբում 17 միավորով 3-րդ հորիզոնականում է: Իռլանդացիները 18 միավորով 2-րդ տեղում են, իսկ խմբի առաջատարը ռուսներն են 20 միավորով: Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները հոկտեմբերի 11-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կանցկացնեն վերջին հանդիպումը:

55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---