Samsung-ը կստեղծի Օլիմպիական խաղերի բրենդային սմարթֆոն

Samsung-ը կստեղծի Օլիմպիական խաղերի բրենդային սմարթֆոն

PanARMENIAN.Net - 2012-ին Լոնդոնում մեկնարկելու են Օլիմպիական խաղերը։ Մարզիկների համար այն լի կլինի մարզանքներով, դե իսկ մեծ ապրանքանիշների համար այն ևս մեկ հնարավորություն է երևալու, գովազդելու սեփական ապրանքանիշն աշխարհին։

Samsung ընկերոթյունը Visa ընկերության հետ համատեղ այս առիթով պատրաստվում է թողարկել նոր, բացառիկ բրենդային Օլիմպիական սմարթֆոն։ Այս մասին գրում է Geek.com-ը։

Իհարկե, ընկերությունը դեռ հեռախոսի մանրամասների մասին տեղեկություններ չի տարածում, սակայն ենթադրվում է, որ այն կաշխատի Android համակարգով և Visa-ի հետ համագործակցությունը վկայում է, որ այն կունենա NFC (Near Field Communicationn) ֆունկցիան բջջային վճարումներ կատարելու համար։

Եվ բացի դրանից սպասվում է, որ հեռախոսի վրա պարտադիր տեսանելի կլինի Օլիմպիական խաղերի լոգոն Visa-ի լոգոյի հետ միասին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---