Հայաստան կայցելի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԳԱԱ հյուրընկալում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտություների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովին: Նա ընտրված է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Ինչպես հայտնում է ԳԱԱ մամլո ծառայությունը, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց Ռուսաստանի գիտություների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ժորես Ալֆյորովին շնորհել ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի տիտղոս: Դիպլոմը նրան կհանձնվի հոկտեմբերի 10-ին:

Հոկտեմբերի 11-ին Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովը, որտեղ զեկույցով հանդես կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը: Նույն օրը նա հանդես կգա «21-րդ դարի կիսահաղորդիչների հեղափոխությունը» թեմայով զեկույցով:

Ժորես Ալֆյորովը ծնվել է 15.03.1930 թ., Վիտեբսկ, Բելառուս 28.11.1972 թ.-ից թղթակից անդամ – Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք (ֆիզիկա), 15.03.1979 թ.-ից ակադեմիկոս - Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք (ֆիզիկա, աստղաֆիզիկա), 25.04.1990 թ.-ից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ: 2000թ. ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր` կիսահաղորդչային հետերոկառուցվածքների բնագավառում հետազոտությունների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---