8 հոկտեմբերի 2011 - 15:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արթուր Եդիգարյան. Եթե մեր ֆուտբոլիստները խաղան այնպե,ս ինչպես հիմա, կկարողանան հաղթել ցանկացած հավաքականի

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Մակեդոնիայի հետ խաղը՝ նշելով, որ լավ խաղ ստացվեց:

«Մեզ համար կարևորը ոչ թե հաշիվն էր, այլ հաղթանակը: Առաջին 20 րոպեներին մեր տղաների մոտ լարվածություն կար, սակայն առաջին գոլից հետո մենք ավելի վստահ սկսեցինք գործել՝ վերահսկում էինք գնդակն ու խաղում կարճ փոխանցումներով»,-ասել է Եդիգարյանը:

Նա հավելել է, որ առաջին խաղակեսում, երբ նրանք 2 գոլ խփեցին, Մակեդոնիայի հավաքականը կոտրվեց:

«Անշուշտ, վերջին խաղն Իռլանդիայի հետ վճառական կլինի ու շատ բարդ, սակայն, ինձ թվում է, որ եթե մեր ֆուտբոլիստները խաղան այնպես, ինչպես հիմա, կկարողանան հաղթել ցանկացած հավաքականի: Դուբլինում ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար»,-ասել է ֆուտբոլիստը:

ՖՈՏՈՇԱՐՔ