Կիսապաշտպան Ջավադովը հրաժարվել է խաղալ Ադրբեջանի հավաքականի կազմում Թուրքիայի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - ЕURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի և Ավստրիայի միջև խաղից հետո կիսապաշտպան Վագիֆ Ջավադովն առանց պատճառի հրաժարվել է հանդես գալ ազգային հավաքականում, հաղորդում է Trend-ը:

Բաքվում կայացած այդ հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆուտբոլիստները 4:1 խոշոր հաշվով զիջել են Ավստրիային և հիմա 7 միավորով A խմբում զբաղեցնում են 5-րդ տեղը:

Ջավադովի փոխարեն Ադրբեջանի հավաքական է հրավիրվել Արիֆ Իսաևը:

Ընտրական փուլի վերջին խաղում հոկտեմբերի 11-ին Ադրբեջանը խաղալու է Թուրքիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---