Հայաստանի նախագահը հյուրընկալել է Շառլ Ազնավուրին

Հայաստանի նախագահը հյուրընկալել է Շառլ Ազնավուրին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը և Ստեֆան Գատոն:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ևս մեկ վկայություն են և նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահը Լևոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգևը` Պատվո շքանշանը, որ պարոն Սայանն ստացել էր դեռևս 2009 թվականին` հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա ազգանպաստ գործունեության համար: Իսկ Ժերոմ Ռևոնին և Ստեֆան Գատոյին Հանրապետության ղեկավարը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգևատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը շնորհավորել է պարգևատրման կապակցությամբ և հանդիպման պատեհ առիթով մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այն գործունեության համար, որը բարձր է գնահատվել Հայաստանում` ՀՀ պետական պարգևների արժանանալու հիմք դառնալով:

15  Շառլ Ազնավուր
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---