Դավիթ Հայրապետյանն իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ օլիմպիական չեմպիոն դառնա

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), որը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, այդ պարգևը համարում է իր մարզական կարիերայի գլխավոր նպատակին` 2012-ին Լոնդոնի օլիմպիադայում հաղթանակին հասնելու աստիճաններից մեկը:

Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկը կարծում է, որ աշխարհի առաջնությունը հեշտ չէր, և նա մի քանի սխալներ է կատարել: «Լավ է, որ ես օլիմպիադայի ուղեգիր նվաճեցի և հիմա հանգիստ կպատրաստվեմ դրան»,- Հայրապետյանի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Նա նշել է, որ իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ նա օլիմպիական չեմպիոն դառնա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---