Ամերիկացիները Լիբիայում փոխադրվող զենիթահրթիռային համալիրներ են ակտիվորեն փնտրում

Ամերիկացիները Լիբիայում փոխադրվող զենիթահրթիռային համալիրներ են ակտիվորեն փնտրում

PanARMENIAN.Net - Ինը խումբ, որոնք գլխավորում են ամերիկյան մասնագետներ, այժմ Լիբիայում զբաղվում են փոխադրվող զենիթահրթիռային համալիրների (ՓԶՀՀ) որոնումներով և դրանց անվտանգ պահպանման ապահովմամբ: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողների համար պարբերական ճեպազրույցում հաղորդել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը: «Դեռևս մեկուկես ամիս առաջ միայն մեկ խումբ կար, ներկայումս դրանք արդեն ինն են: Սկզբնապես մենք այդ ջանքերի համար 3 միլիոն դոլար էինք հատկացրել: Վերջերս հավելվել է ևս 10 միլիոն»,- Նուլանդի խոսքն է մեջբերում Վեստի.ռու-ն:

«Աշխատանքներն ընթանում են ողջ Լիբիայի տարածքում: Խմբերի մեջ մտնում են Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչներ: Առայժմ ես չեմ կարող ձեզ ասել, թե որքանով են հաջողված նրանց գործողությունները, բայց մենք հավատարիմ ենք այդ ջանքերին: Լիբիացիներն են մեզ այդ մասին խնդրել»,- նշել է նա:

Անկախ փորձագետների գնահատականի համաձայն, Մուամմար Քադդաֆիի ռեժիմը ժամանակին մոտ 20 հազար հրթիռ է գնել ՓԶՀՀ-ի համար, և Վաշինգտոնը չի թաքցնում, որ իրեն չափազանց մտահոգում է ծայրահեղականների կողմից այդ համալիրներին տիրանալու հնարավորությունը:

Վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանային «սև շուկայում» դրանց գներն ընկել են, ինչը, Բարաք Օբամայի վարչակազմի տեսակետից, կարող է վկայել Լիբիայի պահեստներից առևանգված ՓԶՀՀ` այնտեղ հայտնվելու մասին: Ռազմաքաղաքական գործերով պետքարտուղարի օգնական Էնդրյու Շապիրոյի խոսքով` նման սպառնալիքին հակազդեցությունը ԱՄՆ-ի համար այժմ առաջնահերթ խնդիր է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---