Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենան Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի օրերի տոնակատարությանը նվիրված միջոցառումներ: Այս կապակցությամբ Ուկրաինական տանը կկայանա «Ուկրաինայի հայ տաղանդները» համաուկրաինական փառատոնը:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը, միջոցառումների շրջանակում տեղի կունենա Ուկրաինայի հայ նկարիչների կտավների ցուցահանդես, «Հայկական մշակութային ժառանգությունը Ուկրաինայում» թեմայով կլոր սեղան, հայկական խոհանոցի փառատոն, իսկ գագաթնակետը կդառնա գալա-համերգը` ողջ Ուկրաինայից հայտնի կատարողների և կոլեկտիվների մասնակցությամբ:
Միջոցառումներին հրավիրված են Ուկրաինայի կառավարության, Գերագույն Ռադայի, հայկական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ, հաղորդում է Analitika.at.ua-ը: