10 հոկտեմբերի 2011 - 10:52 AMT
Ալեքսանդր Կռիլով. Փարիզն ում պատահի Ռոդենի արձան չի նվիրում

Հարավային Կովկասի երկրների պաշտոնական արձագանքը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցին միշտ չէ, որ արտացոլում է իրերի իսկական վիճակը: Այդ մասին հայտարարել է ռուս փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Բաքվի վշտանալու պատճառները սովորական են՝ այնտեղ, ինչպես և Թուրքիայում, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Գումարած չարդարացված հույսերը, որ ինչ-որ մեկն Ադրբեջանի փոխարեն կլուծի Ղարաբաղի խնդիրը: Բաքվի հիասթափությունը սկզբում առաջացրեց այն, որ «գազ Ղարաբաղի դիմաց գործարքը» չգործեց և Արևմուտքը չվերադարձրեց Ղարաբաղը Ադրբեջանին: Նույնպիսի ակնկալիքներ հետո Բաքուն ուներ Ռուսաստանից: Սակայն, նման հիասթափություններն օրինաչափ են՝ բոլոր միջազգային խաղացողներն իրենց շահերն ունեն և Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է նրանց կողմից հենց այդ շահերի շրջանակներոմ»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդրի ռազմական լուծումը հակսում է բոլոր հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և նույնիսկ Բաքվի տարածաշրջանային դաշնակից՝ Թուրքիայի, շահերին:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իրոք գոհունակություն զգալու հիմքեր ունի նախագահ Սարկոզիի այցից: «Պետք է նշել նաև Ֆրանսիայի նախագահի ցուցաբերած առանձնակի ցուցադրական ուշադրությունը հայ ժողովրդի հանդեպ՝ Փարիզն ամեն մեկին Ռոդենի արձան չի նվիրում, դա առանձնակի իմաստ ունի»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ Կռիլովի, Սարկոզին հնարավորություն ունեցավ համոզվելու, որ ժողովրադարությունը Հայաստանում շատ ավելի հասնում է, քան նրա հարևանների մոտ: «Նրա այցից առաջ Երևանի կենտրոնում սկսվեցին ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները: Լավ հայտնի է, թե որքան կոշտ են նման ակցիաները ճնշվում Թբիլիսիում ու Բաքվում: Այնպես որ, Ֆրանսիայի նախագահի այցի հետ համընկած ակցիան իրատեսորեն ցույց տվեց, թե որքան տարբեր է ժողովրդավարության ու քաղաքական ազատությունների վիճակը Հարավային Կովկասի երկրներում: Եվ այստեղ գոհունակության առիթ ունեն ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը»,-ասել է Կռիլովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: