«Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանում տնտեսության, բարիդրացիական հարաբերությունների և կայունության զարգացումը»,- հայտնել է Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Արյեն Ույտերլինդեն:
Նրա խոսքով` Նիդեռլանդների համար մեծ նշանակություն ունի հակամարտության կարգավորված լինելը: «Մենք օժանդակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այդ հիմնախնդիրը լուծելու նրա ցանկության մեջ: Վերջին հաշվով հիմնահարցի լուծումը կախված է լինելու հակամարտության ինքնին կողմերից և դրանց առաջնորդներից»,- ընդգծել է Ույտերլինդեն: Նա նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանին ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ, հաղորդում է 1news.az-ը: