Արձանագրությունների ձախողումը հարված հասցրեց թուրքական դիվանագիտությանը, գտնում է հայ թուրքագետը

Արձանագրությունների ձախողումը հարված հասցրեց թուրքական դիվանագիտությանը, գտնում է հայ թուրքագետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը միշտ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և Հայ-թուրքական արձանագրություններն այդ ուղղությամբ արված առաջին քայլն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ 2009թ. փորձ արվեց դիվանագիտական ու պետական հարաբերություններ հաստատել «մեր հարևանի հետ, որի հետ մենք դարավոր խնդիրներ ունենք»:

Անդրադառնալով արձանագրությունների դրական արդյունքներին՝ նա նշել է, որ առաջին հերթին հարված հասցվեց թուրքական դիվանագիտությանը, և համաշխարհային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ԵՄ-ն ճանաչեցին Թուրքիային որպես անպատասխանատու ու ոչ կառուցողական գործընկեր: Երկրորդը, ըստ փորձագետի, ձախողվեց Թուրքիայի հռչակած «զրո խնդիրներ հարևանների» հետ քաղաքականությունը, երրորդը՝ արձանագրություններն ու պատմական հանձաժողովի ստեղծման մասին առաջարկը հակառակ արձագանքն ունեցան Թուրքիայում՝ ճեղքվածք առաջացնելով թուրքական պաշտոնական պատմագրության մեջ. «Հայտնվեց թուրք պատմաբանների մի խումբ, որոնք այլ տեսակետ ունեն Հայոց ցեղասպանության մասին»: Բացասական պահերի թվում Մելքոնյանը նշել է Հայաստանի ու Սփյուռքի միջև առաջացած լարվածությունը արձանգրությունների որոշ վիճահարույց կետերի շուրջ՝ նշելով, սակայն, որ այս տարիների ընթացքում այն չեզոքացավ: Մելքոնյանը գտնում է, որ ի սկզբանե ցուցաբերած պատրաստակամությանը հակառակ, արձանագրությունները Թուրքիային ձեռնատու չէին: «Եթե արձանագրություններն այդքան լավը լինեին Թուրքիայի համար, նա վաղուց արդեն ընդունած կլիներ դրանք»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Թուրքիան հաստատ այդ իրավիճակից չշահեց:

Թուրքիայի Նախարարների խորհուրդը սեպտեմբերի 23-ին խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

3  10.10.11 - Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---