10 հոկտեմբերի 2011 - 12:14 AMT
ATP հոկտեմբերյան վարկանիշում Դավիթ Նալբանդյանը բարձրացել է 57-րդ տեղը

ATP-ն հոկտեմբերի 10-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով և 805 միավորով զբաղեցնում է 57-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 14220 միավոր, 2-րդ տեղում 10375 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում Ռոժե Ֆեդերերն է (Շվեյցարիա) 8380 միավորով:

Հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում Նալբանդյանը հանդես է գալու St. Petersburg Open մրցաշարում: