Փորձագետ. Վետո դնելով Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա՝ Ռուսաստանն առաջին անգամ ակնհայտորեն դեմ գնաց ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին վետո դնելով Ռուսաստանի ԱԽ-ում, Ռուսաստանն առաջին անգամ ուղղակի դեմ գնաց Արևմուտքին ու ԱՄՆ-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը:

Ըստ նրա, Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, քանի որ փորձում է գերտերություն դառնալ ու տարածել ազդեցությունը այն երկրների վրա, որոնք եղել են Օսմանյան կայսրության մաս: «Սիրիական ընդդիմությունը հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում, որն իր հերթին ռազմական մանևրներ է անցկացնում Սիրիայի հյուսիսում»,-ասել է Սարգսյանը: Նա հուսով է, որ Բաշար Ասադը խորհրդարանական ընտրություններ կանցկանի մինչև տարեվերջ և կավարտի սկսած բարեփոխումները, ինչը թույլ կտա նրան մնալ իշխանության ղեկին:

Սարգսյանը նաև գտնում է, որ հետագա զարգացումները տարածաշրջանում պարզ կդառնան, երբ ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Իրաքից:

Ռուսաստանն ու Չինաստանը օգտվել են վետոյի իրավունքից ու արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, բողոքիների մեկնրակից հետո 7 ամսվա ընթացքում սպանվել է շուրջ 2700 խաղաղ բնակիչ: Արևմուտքը քննադատել է Ռուսաստանի ու Չինաստանի որոշումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---