Ջովաննի Տրապատոնի. Հայկական թիմը շատ ուժեղ է, ուստի մենք պետք է ուշադիր լինենք

Ջովաննի Տրապատոնի. Հայկական թիմը շատ ուժեղ է, ուստի մենք պետք է ուշադիր լինենք

PanARMENIAN.Net - «Ինձ չեն զարմացնում Հայաստանի հավաքականի ելույթներն այս ընտրական փուլում: Բավական է նայել նրանց կազմին՝ խաղացողներից շատերը մասնակցում են ուժեղ առաջնությունների, այն դեպքում, երբ մեր ֆուտբոլիստներից շատերը պատկանում են անգլիական դիվիզիոնի երկրորդ դասի ակումբներին»,-ասել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին, հայտնում է skysports.com-ը:

Իռլանդիայի ու Հայաստանի հավաքակնները Եվրո-2012-ի ընտական փուլում կհանդիպեն հոկտեմբերի 11-ին Դուբլինում: Տրապատոնին խոստովանել է,որ հաղթելու համար նրանք պետք է խաղան 100-տոկոսանոց կենտրոնացմամբ և ոչ մի վայրկյան չթուլանան: «Հայկական թիմը շատ ուժեղ է, այն բոլորից շատ գոլեր է խփել մեր խմբում, ուստի մենք պետք է շատ ուշադիր լինենք»:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---