Հայաստանում և Ղարաբաղում կանցնեն «Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր»

Հայաստանում և Ղարաբաղում կանցնեն «Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր»

PanARMENIAN.Net - Հայաստանում և Ղարաբաղում հոկտեմբերի 10-14-ը տեղի կունենան «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը»: Դրա հետ կապված` առաջիկա 4 օրերին տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, ինչպես նաև իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մրցանակաբաշխություն, հանդիպում իրավաբանների միջև, օտարագիր հայ գրողների համաժողով: Սակայն պետք է նշել, որ հատուկ ուշադրություն է հատկացվում մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է արդեն 5-րդ տարին: Քանի որ 2011-ը հայտարարվել է երիտասարդության ներկայացուցիչների տարի, ապա այս տարի «Մրցանակաբաշխություն 2011»-ին մասնակցել են միայն մտավորականության երիտասարդ ներկայացուցիչները: Մրցանակաբաշխությունն ունի համահայկական բնույթ և դրան մասնակցել են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Այս տարի Ռուսաստանի Հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացվելու է «Լավագույն զինվոր, լավագույն սպա» մրցանակաբաշխությունը:

«Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի» հետ կապված միջոցառումները մեկնարկում են այսօրվանից: 19:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Լավագույն երաժշտական ստեղծագործություն» համահայկական մրցույթի հաղթողների հաշվետու համերգը:

4  10.10.11 - Մամլո ասուլիս նվիրված "Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում" ծրագրին
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---