10 հոկտեմբերի 2011 - 16:02 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցի նպատակը փոխզիջում գտնելն է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հարավային Կովկասի տարածաշրջան, ուղղված է լինելու հակամարտող կողմերի միջև փոխզիջում գտնելուն: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, համանախագահների հերթական այցը կայանալու է հոկտեմբերի վերջին:

Միաժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև որոշակի հարցերի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, բայց մնում են մի շարք կետեր, որոնք արգելքներ են ստեղծում բանակցային գործընթացում: «Փոխզիջում գտնելու համար անհրաժեշտ է բանաձև: Միջնորդների գալիք այցն ուղղված է այդ բանաձևը գտնելուն»,- ասել է Մամեդյարովը: