10 հոկտեմբերի 2011 - 16:35 AMT
Հայաստանը մասնակցում է Տոկիոյի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո է մեկնել Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը: Մեդալներից բացի կխաղարկվեն նաև օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի պատվիրակներից բազմամարտի մրցաշարին /վեց գործիք / կմասնակցեն Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, երիտասարդական առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանը, մեր երկրի դրոշի ներքո առաջին անգամ հանդես եկող, կանանց մրցաշարի մասնակից Հուռի Գեբեշյանը /ԱՄՆ / և Վահագն Դավթյանը, որը հանդես կգա երեք մրցաձևում, հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

Մասնակիցները բաժանված են ութ խմբի: Տղամարդկանց բացարձակ առաջնության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ին: Մեկօրյա հանգստից հետո մարմնամարզիկները մեդալների համար պայքարը կսկսեն առանձին գործիքների վրա վարժություններում: