Popok գովազդի փառատոնը հավելյալ մրցանակ է սահմանել չհրապարակված աշխատանքների համար

Popok գովազդի փառատոնը հավելյալ մրցանակ է սահմանել չհրապարակված աշխատանքների համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-9-ը կայացած «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թվում էր «Popok» գովազդի 2-րդ միջազգային փառատոնը՝ իր նոր գույներով և պոպոքով լցված մանուշակագույն փղի ուղեկցությամբ։Երեք օրերի ընթացքում Popok-ի տաղավարը հյուրընկալել է մոտ 800 այցելու։ Այս մասին հայտնում են փառատոնի մամլո ծառայությունից։

Popok-ը 2-րդ անգամ տեղի կունենա հոկտեմբերի 27-29-ը Երևանում՝ Մոսկվայի տանը:

Popok-ի կազմակերպիչները ցուցահանդեսի ժամանակ զրուցել են ներկայացված մոտ 50 կազմակերպությունների հետ՝ Ucom, LimeTech, Interactive World, VivaCell-MTS ընկերությունների, որոնք մրցութային աշխատանքներ ներկայացնելու հետաքրքրություն և ցանկություն են հայտնել:

Մրցութային նյութերը ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 18-ը: Թեև հիմնական անվանակարգերում պահանջվում է տրամադրել արդեն հրապարակված աշխատանքներ, սակայն Popok փառատոնի կազմակերպող հանձնաժողովը նախատեսում է հավելյալ մրցանակ սահմանել նաև չհրապարակված աշխատանքների համար:

Մրցույթի անվանակարգերն են՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է Ֆրանկո Մորետին, ով հանդիսանում է «Եվրոպայի արթ-տնօրենների ակումբի» նախագահը և աշխարհահռչակ «Leo Burnett» (Իտալիա) խմբի գլխավոր ստեղծագործական տնօրենը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---