Այսօր մեկնարկում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը

Այսօր մեկնարկում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-15-ը կայանալու է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20 ամյակին: Փառատոնը կազմակերպել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը կինոյի ասպարեզում:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնն Երևանում անցկացվում է 2004 թ. ամեն տարի, սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:

Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 112 ֆիլմ 16 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, ԱՄՆ և այլն:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետևյալ անվանակարգերում. Գրան պրի` «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն խաղարկային աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:

Ֆիլմերի ցուցադրությունները կայանալու են «Կինոյի տանը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---