10 հոկտեմբերի 2011 - 18:17 AMT
Թբիլիսիում բացվեցին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահները

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, «Հայարտուն» կենտրոնի կառուցման հովանավոր, գործարար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ Դալար Կազանջյանը, Վրաստանում գործող արվեստի, գրականության և թատերական գործիչներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողությանը շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: