Ջերմուկում խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետների մասնակցությամբ

Ջերմուկում խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ջերմուկում այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացի հետ կապված հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները տեղեկացրին, որ առաջին վերարտադրությունից ստացված ցորենի սերմացուի բաշխումը հանրապետության մարզերում այսօր կավարտվի, ընթացքի մեջ է էլիտար սերմացուի բաշխման գործընթացը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովի վերաբերյալ` տեղեկացնելով, որ այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում: Կկազմակերպվի նաեւ տոնավաճառ, հանդիսավորապես կնշվի Գյուղացիական աշխատողի տոնը:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ միջոցառումներին:

Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին նաեւ բերքի մթերման գործընթացին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց, որ տեղերում արդեն մեկնարկել են աշխատանքները: Ա. Գեւորգյանը հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:

Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ օրենքի նախագծով արդեն սահմանված է համայնքներին հատկացվող դոտացիաների ծավալը, եւ համայնքները կարող են ձեռնամուխ լինել բյուջեների կազմման գործընթացին:

Անդրադարձ եղավ հոկտեմբերի 12-ից հանրապետությունում մեկնարկող մարդահամարին: Մարզպետներին հանձնարարվեց ամենայն աջակցություն ցուցաբերել միջոցառման` կազմակերպված եւ պատշաճ մակարդակով անցկացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---