11 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT
Facebook-ը վերջապես թողարկել է iPad-ների համար պաշտոնական ծրագիրը

Facebook սոցիալական ցանցը վերջապես թողարկել է երկար սպասված iPad-ների համար նախատեսված Facebook-ի պաշտոնական ծրագիրը։ Այն տալիս է նաև Farmville-ի պես սոցիալական խաղեր խաղալու հնարավորություն, հաղորդում է AppleInsider-ը։

Ծրագիրը պարունակում է հետևյալ հնարավորությունները՝ նկարները ավելի մեծ են, դրանք կարելի է հեշտությամբ թերթել իրական ֆոտոալբոմի պես։ Հեշտ է դարձել նաև դիտել ընկերների նկարները, թարմացումները։ Դե իսկ մեկ էջից մյուս էջ նավարկելն ընդամենը մեկ հպումով է։ Դյուրին է դարձել նաև նամակ ուղարկելը՝ առանց նամակների արկղ այցելելու օգտագործողը կարող է ընդամենը մեկ հպումով նամակ գրել և ուղարկել։

Ծրագիրը հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes-ից և ծրագրի պաշտոնական կայքից։