Լեոնիդ Սլուցկի. Ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանի արյունահոսող վերքն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանի արյունահոսող վերքն է, և այն պետք է գտնի իր լուծումը: «Սակայն նման հակամարտությունները պետք է զգույշ լուծել: Ուստի Ռուսաստանը որպես հարևան տարածաշրջանային գերտերություն, բոլոր ջանքերը գործադրելու է այս ուղղությամբ»,- ասել է Սլուցկին, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---