ԱՄՆ նախագահը կոչ է արել Եգիպտոսի բնակիչներին զսպվածություն հանդես բերել

ԱՄՆ նախագահը կոչ է արել Եգիպտոսի բնակիչներին զսպվածություն հանդես բերել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Եգիպտոսի բնակիչներին զսպվածություն հանդես բերել, որպեսզի «նրանք կարողանան միասին շարժվել առաջ և ստեղծել ավելի ուժեղ ու միասնական Եգիպտոս»:

«Այդ ողբերգական դեպքերը չպետք է խոչընդոտեն նշված ժամկետում ընտրությունների անցկացմանը: Նրանք չպետք է ձախողեն ժողովրդավարությանն անցում կատարելու գործընթացը, որը պետք է լինի խաղաղ, արդար և բաց բոլորի համար»,- ասվում է նրա հայտարարությունում, հաղորդում է BBC-ն:

Հազարավոր քրիստոնյա ղպտիներ գնացել են ցուցարարների հուղարկավորությանը, որոնք սպանվել են կիրակի օրը անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում:

Շատերին զայրացրել են բանակի գործողությունները, որին նրանք մեղադրում են տեղի ուենցածի մեջ: Ցուցարարների խոսքով, նրանց վրա սկզբից հարձակվել են ավազակները, հետո նրանց վրա կրակ են բացել անվտանգության ծառայությունների ստորաբաժանումները:

Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը հրամայել է կառավարության անդամներին անհապաղ կատարել բռնության հետաքննությունը, որը կյանքից խլել է 25 հոգու կյանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---