11 հոկտեմբերի 2011 - 15:54 AMT
Միշա Ալոյան. Իմ ազգանունը Բաքվում երկրպագուների վրա ազդում էր ինչպես կարմիր լաթը ցուլի վրա

Միշա Ալոյանը, որը Ռուսաստանի հավաքականի կազմում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն դարձավ Բաքվում ու օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց, ասել է, որ իրենք այնքան էլ հաջող ելույթ չունեցան, թեև առաջնության գլխավոր նպատակը օլիմպիական ուղեգրերի նվաճումն էր:

«Իրականում ես միայն ծնունդով եմ Հայաստանից, իսկ ազգությամբ եզդի են: Իսկ ազգանունս հայկական է, այնպես որ ամեն անգամ երբ հայտարարում էին ազգանունս, դա Բաքվում երկրպագուների վրա ազդում էր ինչպես կարմիր լաթը ցուլի վրա: Հենց ես հայտնվում է ռինգում, նրանք սկսում էին անպարկեշտ արտահայտություններ բղավել, սուլել: Երկրպագում էին ում համար ասես՝ կուբացիների, բոտսվանացու, վալիացու, իմ բոլոր հակառակորդների համար,-Ալոյանի խոսքերն է մեջբերում sovsport.ru-ն:

Սակայն ինձ դա միայն առույգացնում էր, սակայն երկրորդ շաբաթվա վերջում այդ ամենօրյա ատելությունը ձանձրացրեց»: Ալոյանը խոստովանեց, որ ծանր էր մենամարտը ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ, իսկ երբ հաղթեց նրան, երկրպագուները սկսեցին հավաքվել մարզապաալտի մուտքի մոտ և սպասում էին նրան. «Այն ժամանակ մարզիչը մտավ հանդերձարան ու ասաց, որ նույնիսկ մտքովս չանցնի դուրս գալ պալատից: Արդյունքում, ես դուրս եկա մենամարտից միայն 40 րոպե անց, երբ ամբոխը մի քիչ ցրվեց: Ինձ ուղեկցում էին տասնյակ թիկնապահներ, իսկ ազդանշանով մեքենան սպասում էր անմիջապես դռների մոտ»: Բռնցքամարտիկն ասաց նաև, որ ինքն ու Դավիթ Հայրապետյանը, որը նվաճեց բրոնզե մեդալը, ոչ մի անգամ չկարողացան քաղաք դուրս գալ: Ամբողջ երկու շաբաթվա ընթացում նրանք եղել են մարզաբազայում կամ մարզապալատում: